Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օմբուդսմենը սպասում է քննադատողներին ու գովաբանողներին

Օմբուդսմենը սպասում է քննադատողներին ու գովաբանողներին
29.03.2013 | 14:45

«Ե՛վ մարդու իրավունքների, և՛ արձագանքների առումով առաջընթաց կա»,- 2012-ի տարեկան զեկույցը ներկայացնելով՝ այսօր հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` նկատելով, որ մարդու իրավունքներն ամենաքիչը խախտվում են Կադաստրի պետական կոմիտեում: Ամենաբացասականը, ՄԻՊ-ի դիտարկմամբ, Տնտեսական մրցակցության հանձնաժողովն է և դատական համակարգը: Ըստ ՄԻՊ հաշվետվության, դրական տեղաշարժեր կան խոսքի ազատության ոլորտում:
Իսկ, ընդհանուր առմամբ, ՄԻՊ զեկույցը բաղկացած է 136 էջից, որտեղ ներկայացված են 22 պետական մարմինների, գերատեսչությունների աշխատանքների վերաբերյալ գնահատականներ: Այստեղ բարձրաձայնված են շուրջ 148 համակարգային խնդիրներ, որոնց առնչությամբ արդարադատության նախարարությունում մշակվում է գործողությունների ծրագիր՝ առաջադրված հարցերին լուծում տալու համար:
Նախագահական ընտրությունների առնչությամբ էլ օմբուդսմենը տեղեկացրեց, որ ապրիլի 2-ին Գյումրիում կհրապարակվի արտահերթ հատուկ զեկույց, որտեղ կներկայացվեն մարդու իրավունքների ոտնահարմանն առնչվող խնդիրներ: Իսկ ՄԻՊ-ի գնահատականները քաղաքական հարթությունում Կարեն Անդրեսայանը չի պատրաստվում դիտարկել, միայն հավելում է, թե ԱԺ նախագահի հետ պայմանավորվածություն կա առաջիկա քառօրյայում զեկույցը քննարկման դնել,, և եթե քննադատողներ կամ գովաբանողներ կան՝ թող արտահայտվեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ